SolarPanels.am

արևային պանելներ և համակարգեր

Արևային համակարգեր Հայաստանում

Արևային էներգիա

 

Արևային էներգիա - արեգակից ճառագայթվող լույս ու ջերմություն, որն օգտագործվում է մի շարք անընդհատ զարգացող տեխնոլոգիաների կողմից, ինչպիսիք են՝ արևային ջեռուցումը, լուսագալվանիկան (ֆոտովոլտաիկա), արեգակնային ճարտարապետությունն ու արհեստական ​​ֆոտոսինթեզը։ 

 

Արևային էներգիան վերականգնվող էներգիայի կարևոր աղբյուր է, իսկ դրա տեխնոլոգիաները լայնորեն բնութագրվում են որպես ակտիվ արևային կամ պասիվ արևային՝ կախված նրանից, թե ինչպես են դրանք վերցնում և տարածում արևային էներգիան կամ այն փոխարկում արևային հոսանքի։

 

Ակտիվ արևային տեխնոլոգիաներն էներգիան օգտագործելու համար կիրառում են լուսագալվանային համակարգեր, կենտրոնացված արեգակնային էներգիա ու արևային ջրատաքացուցիչներ։

 

Պասիվ արևային տեխնոլոգիաները ներառում են շինությունը դեպի արևը կառուցելը, համապատասխան ջերմային զանգված կամ լուսացիր հատկություններ ունեցող նյութերի ընտրությունը և բնական օդափոխություն ապահովող տարածքների նախագծումը։

Արևային համակարգեր Հայաստանում

 

Էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրությունը ամբողջ աշխարհում զարգացման նոր փուլ է անցել, և Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման քաղաքականությունից ելնելով՝ անհրաժեշտ է ավանդական էներգիայի հետ հավասար ստեղծել անհրաժեշտ տնտեսական լծակներ վերականգնվող էներգիայի արդյունավետության զարգացման համար։ Կայուն զարգացման հայեցակարգի շրջանակներում վերականգնվող էներգիայի զարգացմանը տրվող առաջնայնությունն ու գերակայությունները տրվում են ելնելով շրջակա միջավայրի համար վերականգնվող էներգիայի անվնաս և հնարավորինս անվտանգ լինելու հանգամանքից։ 

 

Հայաստանի Հանրապետությունը չունի բավարար տեղական հանածո էներգետիկ վառելիքի բնական պաշարներ և ներկայումս իր էներգիայի արտադրման կարիքների միայն 35%-ը կարող է լրացնել ներքին ռեսուրսներով։ Այդ իսկ պատճառով, Հայաստանը էներգիայի արտադրման պրոցեսում կարող է օգտագործել վերականգնվող էներգետիկայի զարգացման այնպիսի գերակա ուղղություններ, ինչպիսիք են մեծ ու փոքր հիդրոները, կենսազանգվածը, մեծաքանակ արևափայլը, ինչպես նաև բարձր և միջին քամու արագություն ունեցող լեռնանցները։